Խոհանոց

Նոր կաղամբով պատրաստվող 2 լավագույն աղցանները․․․ պատրաստում եմ ամեն օր

Կաղամբով աղցաններն ամենապարզն են, բայց միևնույն ժամանակ շատ համեղ ու օգտակար են ստացվում։ Հատկապես նոր կաղամբով պատրաստված աղցանները նուրբ են ու հյութեղ։

Առաջարկում ենք նոր կաղամբով պատրաստվող աղցանի 2 լավագույն բաղադրատոմսերը։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • կաղամբ՝  1/2 կգ
  • թարմ վարունգ՝  2 հատ
  • թարմ սամիթ՝ 3-4 ճյուղ
  • կանաչ սոխ՝ 3-4 հատիկ
  • աղ, թթվասեր, սև պղպեղ

Պատրաստման եղանակ․

Հեռացնել կաղամբի արտաքին մի քանի շերտերը։ Մանր կտրատել։

Լվանալ և չորացնել կանաչին։ Շատ մանր կտրատել։

Վարունգը անցկացնել խոշոր քերիչով կամ կտրատել երկար բարակ ձողիկների։

Բոլոր բաղադրիչները խառնել խորը տարայի մեջ։

Միացնել թթվասերը, աղն ու պղպեղը, ստացված սոուսը լցնել աղցանի վրա։

Խառնել և մատուցել։

Салат из капусты огурцов и зелени

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • պահածոյացված եգիպտացորեն՝ 1 բաժակ
  • կաղամբ՝ 200 գ
  • կանաչ սոխ՝ 1 կապ
  • ծովախեցգետնի ձողիկներ՝ 200 գ
  • մայոնեզ՝ 3 աղանդերային գդալ
  • աղ

Պատրաստման եղանակ․

Շատ մանր կտրատել կաղամբը, սեղմել ձեռքերով՝ նախապես աղ ավելացնելով։

Ծովախեցգետնի ձողիկները և կանաչ սոխը կտրատել։

Խորը տարայի մեջ միացնել կաղամբը, ձողիկները, եգիպտացորենը, կանաչ սոխը։

Ավելացնել մայոնեզը, խառնել և մատուցել։

Украинская кухня | Pazanda - Вкусные рецепты от Кулинара

Բարի ախորժակ։

Կարդացեք նաեվ

Տնական պաղպաղակի 4 հիանալի բաղադրատոմս, համից չեք կշտանա

Gayane Abovyan

Ձմերուկի օգտակար հատկությունները և ինչպես ճիշտ ձմերուկ ընտրել

Gayane Abovyan

4 հիանալի բաղադրատոմս համեղ ընթրիք պատրաստելու համար

Gayane Abovyan

Սնկով և կարտոֆիլով շատ համեղ ուտեստ

Gayane Abovyan

#կիևյան_կոտլետ յուրահատուկ ձևով #կոտլետներ #հավի_կոտլետ

Gayane Abovyan

Համեղ ու հյութալի, համից չեք կշտանա

Gayane Abovyan