Խոհանոց

Խանութից գնեցի ամենաէժան թխվածքաբլիթը. չէի էլ պատկերացնում, որ կարող եմ նման բան պատրաստել

Երբեք մտքովս չէր անցնի, որ ամենահասարակ թխվածքաբլիթից հնարավոր է այսքան համեղ ուտեստ պատրաստել: Պահանջվում է ընդամենը 10 րոպե ժամանակ:

Դիտեք նաև՝

У ВАС ЕСТЬ 5 МИНУТ??? Приготовьте этот Десерт! БЕЗ ВЫПЕЧКИ!!

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • թխվածքաբլիթ, ցանկալի է շոկոլադե՝ 150 գ
  • ձու՝  3 հատ
  • կաթ՝ 2 բաժակ
  • խտացրած կաթ՝ 250 գ
  • վանիլին
  • կարագ՝ 50 գ

ջնարակի համար.

  • կակաո՝ 3ճ.գ.
  • կաթ՝ 150մլ
  • շաքարավազ՝ 3ճ.գ.
У ВАС ЕСТЬ 5 МИНУТ??? Приготовьте этот Десерт! БЕЗ ВЫПЕЧКИ!!! - YouTube | Десерты, Рецепты выпечки, Идеи для блюд

Պատրաստման եղանակ.

Ձուն խառնել կաթի ու խտացրած կաթի, նաև վանիլինի հետ: Հարել՝ մինչ համասեռ զանգված կստացվի:

Եփել թույլ կրակի վրա՝ մինչ խտանալը, ընթացքում խառնել: Երբ լավ խտանա, հանել կրակից:

Կրեմին ավելացնել փափկած կարագը, խառնել և դնել մի կողմ, որ սառի:

Ջնարակի համար խառնել բոլոր բաղադրիչները և եփել՝ մինչ եռման աստիճանի հասցնելը: Հանել կրակից և թողնել, որ սառի:

Տապակի մեջ մի շերտ թխվածքաբլիթ դնել, լցնել կրեմի 1/3 մասը: Թխվածքաբլիթը պիտի ամբողջությամբ ծածկվի:

Նորից թխվածքաբլիթի շերտ անել, և նորից կրեմ:  Ստացվում է 3-4 շերտ: Վերջին շերտը պիտի լինի կրեմ:

Ջնարակ լցնել և 1.5 ժամով ուղարկել սառնարանը:

Ցանկության դեպքում կարող եք զարդարել, օրինակ՝ ընկույզով:

Բարի ախորժակ:

Կարդացեք նաեվ

Շատ համեղ տորթ ընդամենը 15 րոպեում

Gayane Abovyan

Եթե տանը ունեք աղացած միս և կաղամբ, ապա կարող եք պատրաստել այս 4 համեղ բաղադրատոմսերը

Gayane Abovyan

Այժմ հավի բուդը միայն այս եղանակով եմ պատրաստում, շատ համեղ է ստացվում

Gayane Abovyan

Ինչպե՞ս արագ ստուգել լվացքի փոշու որակը

Gayane Abovyan

Սառեցնում ենք բանջարեղեններ ձմռան համար. Заморозка овощей на зиму

Gayane Abovyan

Շատ համեղ բաղադրատոմս և սովորական և տոնական սեղանի համար

Gayane Abovyan