Խոհանոց

Հավը Լավաշով Ծրարներում. Նրբահամ Ուտեստ

Մեզ համար ընթրիքն օրվա ամենակարևոր կերակուրն է: Ընթրիքի ժամանակ է, որ հավաքվում է ամբողջ ընտանիքը, և մենք բոլորս միասին կարող ենք սնվել տան սեղանի շուրջ: Բայց հաճախ աշխատանքից հետո ուժ չի լինում բարդ ու ժամանակատար բան պատրաստել:Նման դեպքերում ես հիշում եմ լավաշով ծրարների մասին:Այս ուտեստի համար ձեզ հարկավոր չեն շատ բարդ բաղադրիչներ:Հիմնական բանը լավաշ ու հավի կրծքամիս ունենալն է: Մի քանի անգամ լավաշով ծրարներ պատրաստելուց հետո պահպանեք այս ուտեստի բաղադրատոմսը «ամենաարագները» բաժնում:

Դիտեք նաև՝

Անհրաժեշտ բաղադրիչները.հավի կրծքամիս 4 հատ,լավաշ 4 հատ,կոշտ պանիր 100 գ,թթվասեր 150 գ,ձու 1 հատ,մաղադանոս 1 փունջ,շամպինիոն 2 հատ,լոլիկ 1 հատ,սխտոր 1 պճեղ,աղ՝ ըստ ճաշակի,սև պղպեղ (աղացած)՝ ըստ ճաշակի,պապրիկա ՝ ըստ ճաշակի:Պատրաստման եղանակը1. Հավի կրծքամսի կտորների վրա խորը կտրվածքներ անել, դրանց վրա շաղ տալ աղ և պղպեղ:

2. Լավաշից ծրարներ պատրաստելու համար այն երկու կողմերից ոլորել ոչ լրիվ: Դրանից հետո ներքևի մասը ծալել և ամրացնել ատամի չոփիկով: Նույնն անել վերևի մասի հետ:3. Խառնել 150 գ թթվասեր, քերած պանիր, պապրիկա, աղացած սխտոր և կտրատած մաղադանոս:4. Դնել հավի կրծքամսերը պատրաստած լավաշի ծրարների մեջ և դրանք շարել յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա:5. Սունկը և լոլիկը կտրել կես օղակներով և հերթով դնել հավի կրծքամսի կտրվածքների միջև:

Ծրարների վրա լցնել պատրաստած սոուսով և ձու քսել:6. Թխել 40 րոպե 180 °C ջերմաստիճանում:Հավի կրծքամսով լավաշով ծրարներն էլ ավելի բուրավետ դարձնելու համար եփելու ընթացում օգտագործեք ձեր սիրած համեմունքներն ու կանաչիները: Լավագույնն այն է, որ ուտեստը մատուցվի անմիջապես վառարանից հանելուց հետո, այդպես այն կլինի ավելի համեղ ու փափուկ:Հավը լավաշով ծրարներում պատրաստ է:Բարի ախորժակ:Տեսանյութ.Լավաշով ռուլետ

Կարդացեք նաեվ

Հավի կրծքամսով հիանալի բաղադրատոմս

Gayane Abovyan

Դդմիկով պիցցա, ուղղակի հիանալի է ստացվում

Gayane Abovyan

«Մակարոնով փլավ»-որի համից չի հագենա ոչ ոք, պատրաստման նոր տարբերակով

Gayane Abovyan

Հիանալի ուտեստ,որը շատ հարմար է նախաճաշին,ճաշին,ընթրիքին և նույնիսկ հյուրերի դեպքում..Անպայման դիտեք և կիրառեք

Gayane Abovyan

Թխվածքաբլիթ Սուրճի հատիկ

Gayane Abovyan

ՀԱՄԵՂ #ՍՈՈՒՍՈՎ #ԾԻԾԱԿ ԱՆԱՀԻՏԻՑ #цицак на зиму

Gayane Abovyan