ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Եթե օրվա համար բարդ ու կարևոր գործ եք ծրագրել, համբերությամբ զինվեք: Անհրաժեշտ արդյունքին արագ հասնել չի ստացվի: Ավելի հավանական է, որ ստիպված լինեք մի քանի փորձ ձեռնարկել, ինչպես նաև որոշ ժամանակ ծախսել՝ համախոհներին ու օգնականներին բացատրելու համար, թե ինչ եք նրանցից ուզում:
Այնտեղ, որտեղ խոսք գնա գործերի ու համատեղ աշխատանքի մասին, շփման մեջ դժվարություններ չեն առաջանա: Ընկերները հետաքրքիր բաներ կառաջարկեն, ինտուիցիան էլ կհուշի, որ պատասխանն ուշացնել չարժե, լավ է միանգամից համաձայնվել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
Դիտեք նաև՝
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Հրաշալի օր է, որը հարմար է կարևոր գործերի, պատասխանատու հանդիպումների ու ճակատագրական որոշումների համար: Ձեզ մի քանի րոպե է պետք ոչ միանշանակ իրավիճակը ճիշտ գնահատելու, մյուսների համար չափազանց բարդ թվացող բաներից գլուխ հանելու համար: Հնարավոր են հաճելի անակնկալներ, այդ թվում՝ ֆինանսական բնույթի:
Եթե ուզում եք ինչ-որ մեկի վրա ուժեղ տպավորություն թողնել, արժե այդ մարդու հետ այսօր հանդիպել: Դուք հմայիչ կլինեք: Շատերը կնկատեն դա, կուզենան ընկերանալ կամ ավելի մոտիկից ծանոթանալ ձեզ հետ: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Հաջող օր է, որը հրաշալի կլինի նոր բան ստանձնելու համար: Դուք կկռահեք, որ նպատակին տանող ճանապարհին դժվարություններ կարող են առաջանալ և բացարձակ չեք վախենա դրանից: Հակառակը՝ ձեզ համար խոչընդոտները հաղթահարելը, մյուսներին փակուղու առաջ կանգնեցրած խնդիրները լուծելը հետաքրքիր կլինի: Ձեր ոգևորությունը կփոխանցվի շրջապատողներին, շատերը պատրաստ կլինեն օգնել:
Օրը հարմար է ֆինանսական հարցերը լուծելու համար: Ձեր ինտուիցիան կուժեղանա գումարին վերաբերող հարցերում: Դուք այն զուր չեք վատնի, ռիսկի չեք դիմի, եթե հնարավոր է դրանից խուսափել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Օրը շատ հաջող կսկսվի: Նրա առաջին կեսը ոչ միայն արդյունավետ, այլև հաճելի կլինի: Երբեմն ստիպված եք լինելու զբաղվել բարդ գործով, բայց դժվարությունները ձեր տրամադրությունը չեն փչացնի: Եթե ինչ-որ բան միանգամից չստացվի, նոր փորձեր կձեռնարկեք, համառություն կդրսևորեք ու կհասնեք անհրաժեշտ արդյունքին:
Օրվա երկրորդ կեսը բարդ կլինի հատկապես նրանց համար, ովքեր այդ հատվածի համար կարևոր հանդիպումներ են ծրագրել: Լուրջ հարցերը քննարկելուց առաջ համոզվեք, որ դրա համար ամենաբարենպաստ պահն է, իսկ շրջապատողները պատրաստ են ձեզ լսել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Հանգիստ օր է: Այն կուրախացնի նրանով, որ ոչ մի տեղ շտապելու կարիք չի լինի, դուք բոլոր դեպքերում կհասցնեք այն, ինչ ծրագրել էիք և նույնիսկ ավելին: Կհաջողվի պատասխաններ գտնել այն հարցերին, որոնց շուրջ վերջերս շատ էիք մտորում: Հաճախ դա կօգնի որոշակիություն մտցնել ապագայի ծրագրերում:
Հնարավոր են հաճելի լուրեր հեռվից: Որոշ Առյուծներ հնարավորություն կունենան վերականգնել հարաբերություններն այն մարդկանց հետ, որոնց վերջերս շատ կարոտում էին: Հավանական են դրամական մուտքեր: Դրանք հազիվ թե նշանակալի լինեն, փոխարենը շատ տեղին կլինեն. դուք հաջող գնումներ կանեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Օրվա սկիզբը բարենպաստ է: Այդ հատվածում լավ կանցնեն գործնական հանդիպումները, կարևոր անձնական հարցերն էլ կարելի է քննարկել՝ առանց վախենալու տարաձայնություններից ու անհասկացողությունից: Բիզնեսի հետ կապված նոր գաղափարներ կհայտնվեն: Դրանք իրագործել միանգամից չի ստացվի: Արժե սպասել, բարենպաստ պայմաններ ավելի ուշ կստեղծվեն:
Օրվա երկրորդ կեսը նույնպես վատը չի լինի, չնայած՝ ոչ այդքան արդյունավետ: Այդ հատվածի համար ոչ մի կարևոր բան մի ծրագրեք: Փոքրիկ դադարը ձեզ չի խանգարի: Հանգստացեք, շեղվեք գործերից ու միանգամից ձեզ ավելի առույգ կզգաք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Մի շտապեք: Օրը հարմար չէ ոտքի վրա որոշումներ ընդունելու կամ կյանքը արմատապես փոխելու համար: Ավելի լավ է շրջահայաց ու զգույշ լինեք, հատկապես՝ գործնական ոլորտում:
Մտերիմների հետ շատ բաների մասին պիտի խոսեք: Նրանք պատրաստ կլինեն ձեզ լսել, բայց ամեն անգամ համաձայն չեն լինի ձեր տեսակետին: Աշխատեք բոլոր քննարկումները հնարավորինս հանգիստ վարել, դժգոհությունների ու մեղադրանքների փոխանակում թույլ չտալ: Վիրավորանքներից խուսափելու, ներդաշնակ հարաբերություններ պահպանելու համար նրբանկատության կարիք կլինի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Կապերին ընտրողաբար մոտեցեք: Այսօր դեպի ձեզ կձգտեն մարդիկ, որոնց մտադրությունները հասկանալի չեն լինի: Ինչ-որ մեկը բացահայտ կփորձի շահել ձեր համակրանքը, ինչ-որ մեկն էլ գրավիչ առաջարկներ կանի: Ամեն անգամ չի հաջողվի արագ ճիշտ տպավորություն կազմել նոր ծանոթների մասին: Ինքներդ ձեզ մի փոքր ժամանակ տվեք, աշխատեք ավելի լավ ճանաչել այն մարդկանց, որոնց հետ գործ ունեք:
Դուք հրաշալի գլուխ կհանեք կազմակերպչական հարցերից: Շատ Կարիճներ այսօր ցույց կտան շրջապատողներին, որ ունակ են ոչ միայն ինքնուրույն աշխատել, այլև ուրիշներին ղեկավարել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Հաջող օր է: Այն հրաշալի է ամենատարբեր մարդկանց հետ շփվելու համար: Դուք միանման լավ լեզու կգտնեք և՛ նոր ծանոթների, և՛ նրանց հետ, ում հետ արդեն մի քանի տարի շփվում եք: Կարող եք քննարկել համատեղ աշխատանքի, ընդհանուր բիզնեսի, համագործակցության հետ կապված հարցերը: Կարևոր համաձայնությունների հասնելը դժվար չի լինի:
Օրը հրաշալի է ֆինանսական հարցերը լուծելու համար: Դուք շատ գումար չեք ծախսի, բայց չեք էլ փորձի բացարձակ ամեն ինչի վրա խնայել: Այդ իսկ պատճառով շատ գնումներ, նույնիսկ՝ սպոնտան արված, հաջող կլինեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Օրվա սկզբին հնարավոր են տհաճ պատահարներ, լարված պահեր: Դա լավագույն ժամանակը չի լինի լուրջ հարցերը քննարկելու համար, դուք հաճախ չեք կարողանա ճիշտ հասկանալ զրուցակիցներին, նրանք էլ ձեր խոսքերն իրենց ձևով կմեկնաբանեն: Ամեն ինչի մասին պայմանավորվել կարելի է, բայց դա մեծ ժամանակ է պահանջելու:
Օրվա երկրորդ կեսը ավելի բարենպաստ ու հանգիստ կլինի: Հարմար ժամանակ կլինի հարազատների, ընկերների և մյուս մտերիմ մարդկանց հետ հանդիպելու համար: Նրանց հետ շփումները կուրախացնեն, վստահություն կհաղորդեն, որի կարիքը վերջերս շատ էիք զգում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Լավ է գործերը երկար ժամանակով չհետաձգեք, քանի որ օրվա առաջին կեսին դրանցից գլուխ հանելն ավելի հեշտ կլինի: Առավոտը հնարավորություն կտա պատասխաններ գտնել կարևոր հարցերին: Աշխատեք ուշադիր լինել, ոչինչ աչքաթող չանել:
Օրվա երկրորդ կեսին փոքրիկ թյուրիմացություններ կլինեն: Չի բացառվում՝ դրանց պատճառով ստիպված լինեք փոխել ծրագրերն ու տեղափոխել այն հանդիպումները, որոնց անհամբերությամբ էիք սպասում: Երեկոն ռոմանտիկ անակնկալներ է խոստանում սիրահարված Ջրհոսներին: Հարմար ժամանակ է սիրելիի հետ հանդիպելու և կարևոր զրույցի համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Օրվա սկզբին հնարավոր են ցավալի թյուրիմացություններ, փոքրիկ խնդիրներ, որոնք կհաջողվի համեմատաբար արագ լուծել: Մնացած հարցերում օրը բարենպաստ է: Այն լավ նորություններ, կարևոր բացահայտումներ, ինչպես նաև հետաքրքիր առաջարկներ է խոստանում, որոնք առանց երկար մտածելու կընդունեք:
Հնարավորություն կունենաք շփվել հին ծանոթների հետ: Նրանք կարևոր տեղեկատվություն կհայտնեն, հրաշալի խորհուրդներ կտան: Երեկոն հարմար է ընտանեկան գործերի հետ կապված որոշումներ ընդունելու, ծրագրեր կազմելու համար, որոնք հույս ունեք հարազատների հետ միասին կյանքի կոչել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: