Ժամանց

Պատկերացրեք՝ քայլում եք այգում և հասկանում, որ այնտեղ միայնակ եք: Չեք կարողանում գտնել այգուց դուրս գալու ճանապարհը: Ի՞նչ կանեիք այդ իրավիճակում:

Տարբերակները չորսն են.

1․Կնստեք նստարանին՝ սպասելով, որ ինչ-որ բան տեղի կունենա, կամ կմտածեք, որ ձեզ արդեն որոնում են և շուտով կգտնեն:

2․Ավելի լուսավոր վայր կփնտրեք, այնտեղ կմնաք մինչև լուսաբաց:

3․Կբարձրանաք ծառի վրա և կմնաք ամբողջ գիշեր:

4․Կքայլեք այգում, կուսամնասիրեք այն. հնարավոր է՝ կարողանաք ելք գտնել:

Դիտեք նաև՝

Ինչ է վկայում ընտրությունը

1․Գիտեք՝ ինչպես հանգստություն պահպանել ամենաբարդ իրավիճակներում: Գիտեք, որ ի վերջո ամեն ինչ լավ կլինի, և, որ հարկավոր չէ կորցնել ինքնատիրապետումը: Կարողանում եք ինչ-որ լավ բան գտնել ցանկացած իրավիճակում:
Չեք վախենում միայնակ մնալ, ձեզ դուր է գալիս միայնակ մնալ մտքերի հետ: Վստահում եք ճակատագրին, միշտ պատրաստ եք ընդառաջ գնալ նրան, ինչ կյանքը պատրաստել է ձեզ համար:

2․Խելամիտ, բայց վախկոտ մարդ եք: Վստահ չեք ձեր կարողությունների վրա, հատկապես, երբ հարկավոր է որոշումներ կայացնել: Սակայն երբ հանգամանքները որոշակի գործողություններ են պահանջում, սկսում եք քայլեր ձեռնարկել և առաջ գնալ:
Կարողանում եք աշխատել ճնշման տակ: Նախաձեռնողականություն չեք ցուցաբերում, քանի դեռ դրա կարիքը չկա:

3․Ռացիոնալ եք, այդ պատճառով իրավիճակները, որոնք դուրս են գալիս հսկողությունից, ձեզ մոտ անհանգստություն են առաջացնում: Չեք սիրում նորարարություն, կոնսերվատիվ մտածողություն ունեք:

4․Ինքնավստահ եք, ինչը երբեմն ստիպում է չմտածված գործողություններ անել: Կարծում եք, որ նրանք, ովքեր ռիսկի չեն դիմում, չեն հաղթում: Սիրում եք ռիսկի դիմել:

Այդ համոզմունքն օգնում է ձեզ ստանալ այն, ինչ ցանկանում եք: Կարող եք հազար անգամ նույն խնդրին բախվել, բայց հազար և մեկ անգամ ոտքի կանգնելու հնարավորություն ունեք: Ահա թե ինչու եք մշտապես հաղթում:

Կարդացեք նաեվ

Հունիսի 15-ի աստղագուշակ

Gayane Abovyan

Կենդանակերպի այս նշանների տակ գտնվող զույգերը միմյանց նկատմամբ անսահմանափակ վստահություն ու հարգանք են տածում։ Ահա թե ովքեր են նրանք

Gayane Abovyan

Ամենադիպուկ բառը որը նկարագրում է հորոսկոպի յուրաքանչյուր նշանին

Gayane Abovyan

Ո՞ր աղջիկն ավելի գեղեցիկ կլինի, երբ շրջվի: Թեստ որը կվերլուծի ձեր բնավորության ներքին դրական ու բացասական չբացահայտված գծերը:

Gayane Abovyan

Ամենաուժեղ մարդիկ, ըստ կենդանակերպի նշանների

Gayane Abovyan

Թեստ․ Ընտրեք բաժակը և կարդացեք ձեր բնավորության կարճ բնութագիրը

Gayane Abovyan