Ժամանց

Որ գույն է համապատասխանում Ձեզ ըստ կենդանակերպի նշանի

Ահա այն գույները, որոնք երջանկություն կբերեն Կենդանակերպի ամեն մի նշանի: Մեզանից շատերը բնազդաբար զգում են այդ գույները: Ահա այն գույները, որ երջանկություն կբերեն:

Դիտեք նաև՝

Խոյ: Կարմիրը հրաշալի կընդգծի այս նշանի ներկայացուցիչներին: Ձեզ կսազի կարմիրի բոլոր երանգները: Հին ժամանակներից այս գույնը կապվում է ակտիվության, էներգիայի, տղամարդկության և ուժի հետ:

Ցուլ: Ձեզ համար լավագույն գույնը՝ կապույտն է: Այս գույնը, որը կբերի խաղաղություն և վստահություն: Դուք նաև կարող եք կրել վարդագույն՝ կարմիրի և սպիտակի խառնուրդ, ինչը ցույց է տալիս հարմարավետության ձգտում:

Երկվորյակներ: Երկվորյակների լավագույն գունը՝ դեղինն է, որովհետև նա էներգիայով լեցուն է և խորհրդանշում է անընդհատ շարժում: Այս գույնը խթանում է ուժն ու ստեղծագործական ակտիվությունը: Դուք նաև կարող եք կրել կանաչ, որը ամրացնում է առողջությունը, ինքնահարգանքը և համառությունը:

Խեցգետին: Խեցգետինների հիմնական գույներն են՝ արծաթագույնն ու մոխրագույնը: Դրանք կապված են հանգստության և լուսնի հետ, հանգստացնում են Խեցգետինների արագ փոփոխվող էմոցիաները: Դուք նաև կարող եք կրել նարնջագույն՝ լավատեսական գույն, որը բարձրացնում է ոգին:

Առյուծ: Ոսկեգույնը առաջ է բերում բարգավաճման և գեղեցկության զգացումներ, նաև բնութագրում է Առյուծների առատաձեռնությունը: Նաև Ձեզ կսազի սպիտակը, որը կամրացնի Ձեր էմոցիաները:

Կույս: Կույսերին կհամապատասխանի կանաչը և շագանակագույնը: Ազնվազարմ շագանակագույնը բոլորից շատն է համապատասխանում Կույսերին՝ շնորհիվ ռացիոնալ մտածելակերպի, նաև հողի և շնորհների հետ կապի: Կանաչի երանգները խթանում են միտքը և բարգավաճման նշաններ են համարվում:

Կշեռք: Կշեռքները գերադասում են պաստելային գույներ, գլխավոր առմամբ՝ կապույտ, կանաչ և երկնագույն: Կապույտը այս նշանի ներկայացուցիչների համար՝ հիմնական գույնն է, որն օգնում է հավասարակշռություն և ներդաշնակություն գտնել ինքն իր հետ:

Կարիճ: Կարիճների վիճահարույց բնավորությանը հրաշալի համապատասխանում է մանուշակագույնը և կարմիրի բոլոր մուգ գույները: Այն կապված է ուժի և նրանց գաղտնիքների հետ, որոնք ծնվել են այդ ժամանակահատվածում: Սևը նույնպես իդեալական է համապատասխանում Կարիճներին։

Աղեղնավոր: Այս նշանի ներկայացուցիչները պետք է ընտրություն կատարեն մանուշակագույնի խորը երանգների մեջ: Դրանք կապված են ամբիցիաների դրսևորման, իշխանության և ճոխության հետ: Դա կապույտի և կարմիրի համադրությունն է, որը համատեղում է երկու գույներն այնպես, ինչպես հակադրությունները համադրվում են Աղեղնավորի բնավորության մեջ:

Այծեղջյուր: Այծեղջյուրների կայուն բնավորությունը համապատասխանում է շագանակագույնին, որովհետև այն մարմնավորում է արմրություն և կայունություն: Այս Կենդանակերպի նշանի ներկայացուցիչներին սկզբունքորեն կհամապատասխանեն ավելի մուգ գույները, որովհետև դրանք կապված են զսպվածության հետ, ինչը շատ բնորոշ է Այծեղջյուրներին

Ջրհոս: Ջրհոսներին ավելի շատ կսազեն փափուկ երանգները, հիմնականում կապույտի և կանաչի: Ջրհոսի հիմնական որակը՝ գիտելիքների ձգտումն է: Այս երանգները օգնում են նրանց հավաքվել մտքերով: Այս Կենդանակերպի ներկայացուցիչների մյուս համապատասխան գույնը՝ արծաթագույնն է:

Ձկներ: Մանուշակագույնի երանգները առավել համապատասխան են այս նշանին: Դրանք կապված են փոփոխությունների և աղավաղումների հետ՝ մարմնավորելով Ձկների ունակությունը, հասկանալ ուրիշների զգացմունքներն ու էմոցիաները, իսկ երբեմն նույնիսկ նրանց էքստրասենսոր ունակությունները:

Կարդացեք նաեվ

Թեստ. ընտրեք գեղեցիկ կատվիկին և իմացեք, թե ինչպիսի ընկեր կուղարկի Ձեզ տիեզերքը շուտով

Gayane Abovyan

Ընտրեք գրքերից մեկն ու իմացեք ապագայում սպասվելիք փոփոխությունների մասին

Gayane Abovyan

Թեստ․․․Ընտրեք նկարը և իմացեք, թե ինչ է Ձեզ սպասվում հուլիս ամսվա ընթացքում

Gayane Abovyan

Ընտրված փուչիկը ձեզ կասի թե ինչպիսին կլինի ձեր վաղվա օրը

Gayane Abovyan

Ամենաուժեղ մարդիկ, ըստ կենդանակերպի նշանների

Gayane Abovyan

Բացահայտի քո բնավորությունը։Ինչ եք առաջինը տեսնում լուսանկարում։

Gayane Abovyan