Ժամանց

Աստղագուշակ․ սեպտեմբերի 17

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը հետաքրքիր կսկսվի: Հարմար ժամանակ է նոր գործերի համար, այդ թվում՝ նրանց, որոնց երկար ժամանակ չէիք համարձակվում անցնել: Շատ բան սպասվածից հեշտ կլինի, հաճախ համարյա առանց ջանքերի հրաշալի արդյունքների կհասնեք: Օրվա առաջին կեսը հարմար է նաև լուրջ աշխատանքային հարցերը քննարկելու համար: Դուք շատերին կկարողանաք հետաքրքրել ձեր գաղափարներով:

Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Կկարողանաք կենտրոնանալ ընտանեկան գործերի վրա, մտերիմների հետ զրուցել և՛ ձեր, և՛ նրանց համար կարևոր բաների մասին: Հավանական են դրական փոփոխություններ ամենամտերիմների հետ հարաբերություններում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

Դիտեք նաև՝

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Արժե լսել խորհուրդները: Այսօր ձեզ պիտանի հուշումներ կանեն նույնիսկ այն մարդիկ, որոնցից նախկինում ոչ մի օգտակար բան չեք լսել: Ամենաանսպասելի աղբյուրներից տեղեկատվություն կստանաք, ցանկացած դատարկ բան ձեզ կարող է լավ գաղափար տալ: Առօրյա աշխատանքը հաճախ սովորականից ձանձրալի կթվա: Մտածեք՝ արդյոք չարժե մի նոր բան ստանձնել:

Այսօր շատ բան պիտի անեք: Ե՛վ աշխատավայրում, և՛ տանը լուծում պահանջող խնդիրներ կլինեն, ամեն ինչ չէ, որ հնարավոր կլինի հետաձգել: Ինչ-որ մեկը ձեր փոխարեն խուճապի կմատնվեր, բայց դուք ոչինչ աչքաթող չեք անի և հրաշալի գլուխ կհանեք ամենից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հարմար օր է կարևոր զրույցների, համախոհներ փնտրելու համար: Հավանական են հաճելի ծանոթություններ: Դուք շատերի վրա կկարողանաք լավ տպավորություն թողնել, ձեր գաղափարներով կհետաքրքրեք քննադատորեն տրամադրված մարդկանց: Եթե բարդ, բայց հետաքրքիր գործ ստանձնելու հնարավորություն լինի, բաց մի թողեք այն:

Հնարավոր են ոչ մեծ դրամական մուտքեր: Մի շտապեք ծախսել ստացածը. գնումների համար բարենպաստ պահը հետո է գալու: Իսկ մինչ այդ կարող եք ոչ միայն ձեր, այլև ձեր մտերիմների հետ կապված ծրագրեր կառուցել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Անհանգիստ օր է: Իրավիճակն արագ կփոխվի, ձեզ համար դժվար կլինի մեկ կոնկրետ բանի վրա կենտրոնանալը: Բացի այդ, շրջապատողները սովորականից հաճախ ձեր օգնության կարիքը կունենան, ստիպված եք լինելու շեղվել սեփական գործերից, որպեսզի օգնության ձեռք մեկնեք դժվարությունների բախված մարդկանց: Բայց դուք չեք բարկանա, կպահպանեք լավատեսությունն ու շուրջը բոլորի տրամադրությունը կբարձրացնեք:

Կուրախացնեն մտերիմները, որոնք ձեզ համար լավ նորություններ, խելամիտ խորհուրդներ ու պարզապես աջակցության բառեր կգտնեն: Օրվա երկրորդ կեսը հրաշալի կլինի ընտանեկան հանգստի ու տոների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Գումարի հետ զգույշ եղեք: Սա լավագույն օրը չէ խոշոր գնումներ համար, եթե դրանք նախապես չեք ծրագրել: Ֆինանսների հետ կապված ցանկացած որոշում արժե երկար մտածել: Մնացած հարցերում օրը բարենպաստ է: Դուք հրաշալի գլուխ կհանեք բարդ աշխատանքից, կսովորեք այն, ինչ շուտով պետք կգա:

Ներդաշնակ կդասավորվեն անձնական հարաբերությունները, կուրախացնեն մտերիմների հետ շփումները: Դուք անպայման կգտնեք ձեզ համար թանկ մարդուն հաճելիորեն զարմացնելու ձևը: Հնարավոր են լավ նորություններ՝ կապված այն մարդու հետ, որի ճակատագրի համար վերջերս անհանգստանում էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Դեպի ձեզ կձգտեն մարդիկ, որոնք սովոր են նպատակին հասնելու համար օգտվել պրովոկացիաներից ու մանիպուլյացիաներից: Նրանց հակահարված հասցնելն ու ինքնատիրապետումը պահպանելը հեշտ չի լինի: Որոշ Կույսերի կօգնի փորձը, ոմանց էլ լավ խորհուրդներ կտան հին ծանոթները: Աշխատեք մինչև կեսօր ավարտել ավելի վաղ սկսած գործերը, քանի որ հետո պիտի լրիվ նոր բան ստանձնեք:

Երեկոն վառ տպավորություններ է խոստանում նրանց, ովքեր տանը չեն մնա, կուզենան փոխել պայմանները, նոր վայրում լինել: Պարտադիր չէ հեռու մեկնեք, նույնիսկ տան կողքին կարող եք հետաքրքիր մի բան հայտնաբերել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հաջող, արդյունավետ ու հետաքրքիր օր է: Կարող եք գլուխ հանել բարդ առաջադրանքից, որին արդեն մեծ ուժեր եք նվիրել: Հավանական են նոր ու շատ հաճելի ծանոթություններ: Դուք կկարողանաք ընկերանալ այն մարդկանց հետ, որոնց հետ նախկինում միայն ֆորմալ հարաբերությունների մեջ էիք: Չի բացառվում ռոմանտիկ պատմության սկիզբը:

Մարդիկ, որոնք ձեզ լավ գիտեն, հրաշալի խորհուրդներ կտան. արժե լսել նրանց: Հնարավոր է՝ հասկանաք, թե ինչ կուզենայիք փոխել ձեր կյանքում և ինչպես դա կարելի է անել: Լավ գաղափարներ կունենաք, բայց դրանց իրագործման հարցում լավ է չշտապեք. նպաստավոր պահը հետո է գալու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հրաշալի օր է շփումների համար: Կարևոր չէ՝ վաղուց եք ծանոթ մարդու հետ, թե առաջին անգամ եք տեսնում, իրար հետ նախկինում հաշտ եք եղել, թե անընդհատ վիճել եք. այսօր ձեր հմայքին ոչ ոք դիմակայել չի կարողանա: Շատ լավ կանցնեն ռոմանտիկ ժամադրությունները: Եթե ուզում եք գրավել ինչ-որ մեկի սիրտը, այսօր դա ձեզ կհաջողվի:

Հավանական են ծախսեր, այդ թվում՝ չծրագրված: Չի կարելի ասել, թե դրանք շատ անհրաժեշտ կլինեն. պարզապես դուք ձեզ ոչնչում սահմանափակել չեք ուզենա: Հրաշալի իրեր ձեռք բերելու հնարավորություն կլինի, բայց ամեն դեպքում աշխատեք մեծ ծախսեր չանել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը հազիվ թե առանց տարաձայնությունների ու վեճերի անցնի: Բայց դրանց պատճառով շատ չեք անհանգստանա և ճիշտ էլ կվարվեք: Առաջին հերթին՝ կհաջողվի ամեն ինչ հարթել առանց փոխադարձ վիրավորանքների: Երկրորդ՝ բոլորը կհասկանան, որ դուք ճիշտ եք եղել: Երրորդ՝ բուռն քննարկումների ժամանակ եթե ճշմարտություն էլ չծնվի, ապա գոնե որոշում կընդունվի, որը բոլորին դուր կգա:

Ամենահարմար օրը չէ ուշադրության կենտրոնացում պահանջող աշխատանքի համար: Դուք հաճախ կշեղվեք, կմտածեք այնպիսի բաների մասին, որոնք գործի հետ կապ չունեն: Փոխարենը երևակայություն ու ստեղծագործ մոտեցում պահանջող գործերից ձեզանից լավ ոչ ոք գլուխ չի հանի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարենպաստ օր է, որը հրաշալի է բարդ ու կարևոր հարցերը լուծելու համար: Հաճախ ինտուիցիան ճիշտ հուշումներ կանի, նրա շնորհիվ արագ կկողմնորոշվեք ոչ միանշանակ իրավիճակներում, նպատակին տանող ամենակարճ ճամփան կգտնեք: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, որոնք ձեր առաջ նոր հնարավորություններ կբացեն:

Չի կարելի ասել, որ ամեն ինչ ծրագրի համաձայն կընթանա. ինչ-որ իրադարձություններ ձեզ համար անակնկալ կդառնան: Բայց դուք ոչ մի րոպե չեք կորցնի վստահությունը, որ ամեն ինչ լավ է լինելու: Եվ ճիշտ էլ կվարվեք, քանի որ դա իսկապես այդպես կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հրաշալի օր է գումարի հետ կապված հարցերը լուծելու համար: Դուք արագ կկռահեք, թե ինչպես հեշտ գումար աշխատեք ու ինչի վրա այն ծախսեք: Շատ Ջրհոսներ իրենց մեծ գործարար ջիղ կհայտնաբերեն ու լրջորեն կմտածեն բիզնեսով զբաղվելու մասին:

Օրը վատը չի լինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Օրվա առաջին կեսին հնարավոր են տարաձայնություններ, իսկ երկրորդին հրաշալի լեզու կգտնեք շրջապատողների հետ: Երեկոն հարմար է և՛ ընկերական հանդիպման, և՛ սիրային ժամադրության համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը հաճելի իրադարձություններ ու հաջող զուգադիպություններ է խոստանում: Բայց եթե շատ շտապեք, պարզապես չեք նկատի նրա ընձեռած հնարավորությունները: Շատ օգտակար կլինի մտովի անցյալի հաճելի իրադարձություններին վերադառնալը, տոնած հաղթանակների մասին հիշելը:

Կարևոր գործերը խառնաշփոթ չեն հանդուրժի: Ձեզ ժամանակ է պետք կենտրոնանալու, ամեն ինչից գլուխ հանելու, ճիշտ եզրակացություններ անելու համար: Բարեբախտաբար, այսօր շտապելու անհրաժեշտություն չկա: 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Կարդացեք նաեվ

ԹԵՍՏ. Ընտրեք կախարդական ժամացույցերից մեկը և իմացեք, թե ինչ կփոխվի Ձեզ կյանքում այս աշնանը

Gayane Abovyan

Ընտրեք ծաղկեփունջը և պարզեք, թե ինչպիսի կին եք Դուք իրականում

Gayane Abovyan

Ընտրեք Ձեզ դուր եկած ծաղիկը և իմացեք շատ հետաքրքիր բաներ ձեր մասին

Gayane Abovyan

ԱՀԱ ԹԵ ՈՎՔԵՐ ԵՆ ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ ԱՄԵՆԱԻՆՔՆԱՀԱՎԱՆ ՆՇԱՆՆԵՐԸ

Gayane Abovyan

Ստվերային հորոսկոպ մարդկանց մութ կողմերի մասին

Gayane Abovyan

Շատ շուտով կենդանակերպի այս նշանի կյանք կմտնի մեծ բախտն ու երջանկությունը․․․Հաջողությունն ուղղակի կվազի նրա ետևից

Gayane Abovyan