Ժամանց

Աստղագուշակ․ սեպտեմբերի 19

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա սկիզբը հագեցած, բայց ոչ այնքան արդյունավետ կլինի: Դժվարությամբ կկենտրոնանաք: Դուք մեկ մի գործ կստանձնեք, մեկ՝ ուրիշ, և դրանցից ոչ բոլորն ավարտին կհասցնեք: Լավ է, եթե կողքին լինի մեկը, ով պատրաստ կլինի աջակցել ձեր նախաձեռնությունները, օգնել գաղափարները կյանքի կոչելու հարցում:

Դիտեք նաև՝

Օրվա երկրորդ կեսը կառանձնանա բարենպաստ հուզական դաշտով, ուրախության առիթներ և ոգեշնչող իրադարձություններ կբերի: Որոշ Խոյեր լուրեր կստանան, որոնց վաղուց էին սպասում: Չի բացառվում հանդիպումը մի մարդու հետ, որը վերջին շրջանում անընդհատ զբաղեցնում էր ձեր մտքերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հանգստություն պահպանելը հեշտ չի լինի՝ չնայած նրան, որ ոչ մի յուրահատուկ բան կարծես թե տեղի չի ունենա: Օրվա առաջին կեսին հուզական դաշտը լարված կլինի, իսկ դա նշանակում է, որ շատ իրադարձությունների սովորականից սուր կարձագանքեք: Առողջ բանականությունը կօգնի հետ կանգնել չմտածված արարքներից ու արտահայտություններից, սխալներ չանել:

Օրվա երկրորդ կեսին տրամադրությունը կլավանա, և դրա համար առիթներ կլինեն: Հավանական են լավ նորություններ՝ կապված ձեզ համար թանկ մարդկանց հետ, անսովոր ու շատ գրավիչ առաջարկներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ինչպես էլ դասավորվի օրը, դուք ինքնավստահությունը և ձեր նախաձեռնությունների հաջողության հանդեպ հավատը չեք կորցնի: Եվ ճիշտ էլ կվարվեք: Չնայած որոշակի դժվարություններին՝ այսօր շատ գործերում կարող եք հաջողությունների հասնել, լուծել այն հարցերը, որոնց շուրջ վերջերս շատ էիք մտորում: Հավանական են դրամական մուտքեր: Դրանք շատ տեղին կլինեն. դուք կկարողանաք հաջող գնումներ անել:

Օրվա երկրորդ կեսը անսպասելի, բայց շատ հաճելի նորություններ կբերի: Դրանք կարող են վերաբերել ձեր մասնագիտական գործունեությանը, ուսմանը կամ նախասիրություններին, որոնք կարևոր դեր են խաղում ձեր կյանքում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը հազիվ թե կարևոր իրադարձություններով լի լինի, բայց հաճելի կանցնի: Նոր գործեր կհայտնվեն, որոնք հետաքրքիր կլինեն ոչ միայն ձեզ, այլև ձեր մտերիմներին: Դա ձեզ կմտերմացնի: Լավ կանցնեն ուղևորությունները: Նույնիսկ եթե դրանք նախապես չէիք ծրագրել և շտապելով եք ճամփա ընկել, միևնույն է, ճամփորդությունից բոլորը հաճույք կստանան:

Կարող եք վերադառնալ հին գաղափարներին: Փորձը, որը վերջին ժամանակներս եք ստացել, կհուշի՝ ինչպես իրագործեք դրանք: Խնդիրների բախվելիս հաճախ հասարակ ու արդյունավետ լուծումներ կգտնեք, որոնք մեկ ուրիշ ժամանակ պարզապես չէին ծնվի ձեր մտքում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Եթե կարևոր առաջադրանքները լուծում են պահանջում, դրանք ինքնուրույն ստանձնեք: Այդպես արդյունքի ավելի արագ կհասնեք: Լուրջ զրույցներն ու բացատրությունները շատ ժամանակ կխլեն, և ձեզ միշտ չէ, որ ճիշտ կհասկանան: Թեժ վեճերից կհաջողվի խուսափել. դուք կգտնեք բոլոր սուր անկյունները հարթելու ձևը:

Ձեզ կոգեշնչեն լավատեսորեն տրամադրված մարդկանց հետ շփումները: Թեկուզ նրանք վարդագույն ակնոցներ կրեն, դուք ինքներդ պատրանքներ չեք կառուցի, փոխարենը կնկատեք հաճելի պահերը, որոնց նախկինում ուշադրություն չեք դարձրել: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր, նվերներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկզբի համար լավ է կարևոր գործեր չծրագրեք: Այդ հատվածը հարմար է հանգստի և այնպիսի զբաղմունքների համար, որոնք ձեզանից ջանքեր չեն պահանջում ու չեն ստիպում հուզվել: Կարող եք ծրագրեր կառուցել, բայց դրանց իրագործման հարցում շտապել չարժե:

Օրվա երկրորդ կեսը, հակառակը, շատ հարցերում հաջողությունների հասնելու շանս կտա: Համարձակ ստանձնեք նոր գործերը, դուք արագ գլուխ կհանեք դրանցից, լուրջ սխալներ էլ չեք անի: Դուք կոգեշնչեք շրջապատողներին, հրաշալի խորհուրդներ կտաք նրանց, ովքեր դրա կարիքն ունեն: Երեկոն հարմար է հին ծանոթների հետ հանդիպելու համար: Զրույցի համար բազում հետաքրքիր թեմաներ կգտնվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Կուզենաք նոր բան ստանձնել և հենց այդպես էլ արժե վարվել: Դուք արագ գլուխ կհանեք նրանից, ինչի մասին նախկինում միայն հեռավոր պատկերացում ունեիք, հաճախ ճիշտ որոշումներ կընդունեք՝ միայն նվազագույն տեղեկատվության տիրապետելով: Հավանական են հաճելի ծանոթություններ: Դուք կհանդիպեք մարդկանց, որոնց հետ կյանքի հանդեպ նույնատիպ հայացքներ ունեք: Եվ իհարկե, նրանց հետ ընկերանալը հեշտ կլինի:

Օրը հարմար է ուղևորությունների համար: Նոր վայրերը հաճելի տպավորություն կթողնեն, իսկ շատ Կշեռքների նաև ոգեշնչվածությունը այցի կգա: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր, կկարողանաք հաջող գնումներ անել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հագեցած ու բարենպաստ օր է, որը հրաշալի է ամենատարբեր գործերի համար: Կարող եք լրիվ նոր բան ստանձնել: Նույնիսկ եթե միանգամից հաջողության չհասնեք, տրամադրությունը չի փչանա, և դուք չեք կորցնի ձեր հանդեպ հավատը: Ինտուիցիան կհուշի, որ հաղթանակը սարերի հետևում չէ, և այն չի սխալվի: Ամեն ինչ անպայման կստացվի:

Օրվա երկրորդ կեսը կարևոր նորություններ կբերի: Հաճախ դրանք կվերաբերեն ոչ թե կոնկրետ ձեզ, այլ ձեր մտերիմներից մեկին: Լուրերը կստիպեն փոխել ծրագրերը, և դուք դրա համար նույնիսկ ուրախ կլինեք, քանի որ ակնհայտ կլինի, որ ամեն ինչ լավագույն ձևով է դասավորվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Գումարի հետ կապված հարցերում չարժե շտապել: Գնումների վերաբերյալ որոշումները չարժե շտապելով ընդունել, նույնիսկ եթե խոսքն աննշան գումարի մասին է: Օրվա առաջին կեսին հնարավոր են փոքրիկ թյուրիմացություններ, ընտանեկան տարաձայնություններ անհասկացողության պատճառով: Բայց ամեն ինչ արագ կհարթվի, անլուծելի խնդիրներ էլ չեն առաջանա:

Օրվա երկրորդ կեսը անսպասելի բացահայտումներ կբերի և կուրախացնի հաջող զուգադիպություններով: Հին սխալներն ուղղելու, կորցրածը լրացնելու հնարավորություն կունենաք: Բաց մի թողեք հաշտվելու շանսը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հրաշալի օր է, որը հարմար է և՛ նոր ծրագրերն իրագործելու, և՛ վաղուց մտածածը կյանքի կոչելու համար: Ճանապարհին այնպիսի խոչընդոտներ չեն առաջանա, որոնք կարող էին կանգնեցնել ձեզ: Դուք հրաշալի լեզու կգտնեք մարդկանց հետ, հեշտությամբ կպայմանավորվեք համատեղ գործողությունների մասին նույնիսկ նրանց հետ, ում հետ առաջ համարյա չէիք շփվում:

Հավանական է հաջողությամբ լուծվեն ֆինանսների, ունեցվածքի հետ կապված հարցերը: Այստեղ հաջողակ լինելու վրա հույս չեք դնի, կաշխատեք մանրամասն ուսումնասիրել իրավիճակն ու ամեն ինչ կշռադատել: Հաջող գնումներ անելու և երազած իրերը ձեռք բերելու հնարավորություն կընձեռվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը հարմար չէ լուրջ գործերի համար, բայց լավ հանգստանալու, հաճելի ժամանակ անցկացնելու հնարավորություն կտա: Ձեզ կուրախացնեն հին ծանոթները: Նրանք ձեզ համար ոգեշնչող լուրեր ու հետաքրքիր առաջարկներ կունենան: Լավ կանցնեն ուղևորությունները, նույնիսկ նրանք, որոնցից նման բան չէիք սպասում:

Արժե զգույշ լինել գումարի հետ: Ֆինանսներին վերաբերող շտապողական որոշումները ճիշտ չեն լինի: Մնացած հարցերում օրը բարենպաստ է: Սիրահարված Ջրհոսներին հաճելի անակնկալներ ու անսպասելի բացահայտումներ են սպասվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա սկիզբն այնքան էլ ոգեշնչող չի լինի: Այդ հատվածում անսպասելի դժվարություններ կառաջանան, ճանապարհին արգելքներ կհայտնվեն: Սակայն կկարողանաք արագ հաղթահարել դրանք, ինտուիցիան կհուշի՝ ինչպես գործել: Ժամ առ ժամ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, նորանոր հնարավորություններ կբացվեն:

Օրվա երկրորդ կեսը թեթև ու հաճելի կլինի: Այդ հատվածում արժե ուշադիր լսել ինտուիցիային, որը ձեզ դեպի նպատակը կտանի: Հավանական են հաջող զուգադիպություններ, հանդիպումներ, որոնք երկար ու հաճույքով կհիշեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Կարդացեք նաեվ

Կենդանակերպի երեք նշաններ, որոնք երջանկություն և ներդաշնակություն են բերում այդ նշանի տակ ծնվածներին:

Gayane Abovyan

Այս հոգեբանական թեստը կօգնի պարզել, թե ինչպիսին եք դուք իրականում։Ինչ եք տեսնում նկարում

Gayane Abovyan

Ընտրեք դռներից մեկը և իմացեք, թե ձեզ ինչ է պակասում այս պահին

Gayane Abovyan

Աստղաբանը նշել է կենդանակերպի այն հինգ նշաններին, որոնց ամառվա ընթացքում բազում անակնկալներ ու ֆինանսական հաջողություններ են սպասվում

Gayane Abovyan

Աշխատանքային առաջարկներ, երկար սպասված փող ու հարստություն․․․Հունիս ամսին հաջողությունը կթակի նաև կենդանակերպի այս նշանների դուռը

Gayane Abovyan

Կենդանակերպի այս 2 նշանների հետ բավականին դժվար է լեզու գտնել

Gayane Abovyan