Ժամանց

Աստղագուշակ․ սեպտեմբերի 25

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը հազիվ թե հասարակ ու անամպ լինի, բայց հաստատ այնպիսի խնդիրներ չի բերի, որոնք կփչացնեին ձեր տրամադրությունն ու կստիպեին հրաժարվել մտածածից: Դուք լավ կիմանաք, թե ինչ եք ուզում ու նպատակին հասնելու համար շատ բանի պատրաստ կլինեք: Շատերն ուշադիր կլսեն ձեզ ու կհամաձայնեն այն փաստարկներին, որոնք մեկ ուրիշ ժամանակ անպայման կփորձեին հերքել:

Հնարավոր են անսպասելի հանդիպումներ մարդկանց հետ, որոնց վերջին շրջանում շատ կարոտում էիք: Հարմար օր է հին ընկերությունը վերականգնելու և այն մարդկանց հետ հաշտվելու համար, որոնց հետ վիճել էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

Դիտեք նաև՝

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հրաշալի օր է անձնապես ձեզ համար կարևոր ու լուրջ մի բանով զբաղվելու համար: Կարող եք, օրինակ, հիշել մի գործի մասին, որի համար ժամանակ չէր մնում: Հիմա ձեզ կհաջողվի կենտրոնանալ դրա վրա ու հասնել անհրաժեշտ արդյունքի: Որոշ Ցուլերի համար օգտակար կլինի հին նախասիրության մասին հիշելը կամ վաղուց կիսատ թողած ուսմանը վերադառնալը:

Ե՛վ մտերիմ մարդիկ, և՛ նոր ծանոթները լավ կհասկանան ձեզ ու շատ հարցերում կաջակցեն: Երբեմն ձեր ծրագրերի մասին մի քանի բառով պատմելն էլ բավարար կլինի, որպեսզի ինչ-որ մեկն անմիջապես դրանք իրագործելու համար օգնություն առաջարկի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը բավական անհանգիստ, բայց հետաքրքիր ու արդյունավետ կանցնի: Աշխատեք խուսափել երկարատև վեճերից, դատարկ զրույցներից. չարժե դրանց վրա ժամանակ վատնել: Հնարավորություն կունենաք օգնել բարդ իրավիճակում հայտնված մարդուն, աջակցել նրան, ով թանկ է ձեզ համար: Կարող են լուծվել հին ընտանեկան խնդիրները:

Եթե ուղևորության եք մեկնելու կամ օրը տանից հեռու եք անցկացնելու, ուշադիր հետևեք ձեր իրերին: Վտանգ կա, որ ինչ-որ բան կորցնեք կամ մոռանաք այնտեղ, որտեղ վերադառնալ այլևս չեք ուզում: 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Առավոտվա համար կարևոր հարցերի քննարկում մի ծրագրեք, հատկապես եթե վստահ չեք, որ դրանց պատասխան ունեք: Այդ հատվածում ցանկացած դատարկ բանից կարող է վեճ առաջանալ, իսկ դա ձեզ շատ կվշտացնի: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, շրջապատողների հետ պայմանավորվելն էլ կհեշտանա: Շատ Խեցգետինների կաջակցեն մարդիկ, որոնցից նշանի ներկայացուցիչները նման բան չէին սպասում:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաջող զուգադիպություններով: Հաճախ հենց դրանց շնորհիվ ձեր առաջ նոր հնարավորություններ կբացվեն ու կկարողանաք հասնել կարևոր նպատակին: Արագ գործեք ու ձեզ մոտ ամեն ինչ կստացվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը հրաշալի է ստեղծագործ մոտեցում պահանջող ցանկացած գործի համար, որը թույլ կտա նաև զարկ տալ երևակայությանը: Ձեզ դուր կգա նոր բան մտածելը, նպատակին տանող սեփական ուղիներ փնտրելը: Ձեր գործողությունները ամեն անգամ հասկանալի չեն լինի շրջապատողներին: Բայց հազիվ թե ինչ-որ մեկը ձեզանից բացատրություններ պահանջի, քանի որ մարդիկ կվստահեն ձեզ:

Մտերիմները կուրախացնեն հաճելի անակնկալներով ու լավ նորություններով: Օրվա երկրորդ կեսը հրաշալի ժամանակ կլինի հին ընկերներին հանդիպելու համար: Զրույցի համար բազում հետաքրքիր թեմաներ կգտնվեն: Հնարավոր են անսպասելի առաջարկներ, որոնք մերժել չեք ուզենա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Համառության շնորհիվ կկարողանաք հասնել նրան, ինչը նախկինում անհավանական էր թվում: Բայց ձեր հնարավորություններն անսահմանափակ չեն՝ և՛ ժամանակը, և՛ ուժերը ամեն ինչին չեն հերիքի: Այդ իսկ պատճառով աշխատեք ճիշտ դնել առաջնահերթությունները, ընտրել ամենակարևորը: Այստեղ լավ է հույս դնեք ինտուիցիայի վրա, այլ ոչ թե լսեք կողքից խորհուրդները:

Եթե օրվա առաջին կեսին ավելի հեշտ կլինի ինքնուրույն գործելը, ապա երկրորդը հարմար կլինի համագործակցության, ջանքերը միավորելու, ընդհանուր ծրագրերը քննարկելու համար: Ձեր ոգևորվածությունը շատերին կվարակի: Երբեմն բավական կլինի կիսվեք ձեր գաղափարով ու անմիջապես կողքին կհայտնվեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն օգնել այն իրագործելու հարցում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Դուք անկախ ամեն ինչից հանգստություն կպահպանեք: Դա է պատճառը, որ շրջապատողներն այսօր ավելի հաճախ կդիմեն ձեզ աջակցության ու խորհուրդների խնդրանքով: Բոլորին ի վիճակի չեք լինի օգնել, բայց աշխատեք ձեզ հեռու չպահել ուրիշների խնդիրներից: Հիշեք, որ այն, ինչ կանեք մյուսների համար, ձեզ նույնպես օգուտ կտա:

Արժե ուշադիր լինել գումարին և ունեցվածքին վերաբերող հարցերում: Դուք հակված կլինեք որոշակի թեթևամտության, չմտածված գնումներ կանեք, մեծ գումար կծախսեք այնպիսի իրերի վրա, որոնց կարիքն առանձնապես չունեք: Ցանկացած գործարք կնքելուց առաջ երկար մտածեք՝ արդյոք դա արժե հենց հիմա անել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Նոր ծանոթների հետ զգույշ եղեք: Սովորաբար մարդկանց ու հարաբերություններին վերաբերող հարցերում ինտուիցիան ձեզ հուսախաբ չի անում, բայց այսօր այն երբեմն կսխալվի: Վտանգ կա՝ վստահեք նրան, ով դրան արժանի չէ կամ էլ ճարպիկ մանիպուլյատորների զոհը դառնաք: Իսկ ահա մտերիմների աջակցության վրա միշտ կարող եք հույս դնել. նրանք ձեր կողմից կլինեն:

Սիրելին այսօր ձեր ուշադրության կարիքը շատ կունենա: Պատրաստ եղեք և՛ խորհուրդ տալ, և՛ խոսել նրա մասին, ինչը ձեզ աննշան է թվում: Երեկոն լավ գաղափարների ժամանակ կլինի: Դրանց իրագործմամբ կզբաղվեք հաջորդ շաբաթ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Այն ամեն ինչում, ինչ կստանձնեք այսօր, այնպիսի նպատակասլացություն ու համառություն կդրսևորեք, որ անկախ պայմաններից փայլուն արդյունքների կհասնեք: Ե՛վ հին ընկերները, և՛ նոր ծանոթները հաճույքով կօգնեն ձեզ: Նրանք ամեն անգամ անշահախնդիր չեն գործի, բայց դուք նրանցից դա չեք էլ սպասի:

Եթե օրվա առաջին կեսը նվիրված կլինի հիմնականում առօրյա գործերին, ապա երկրորդին լրիվ նոր, գրավիչ ու հետաքրքիր բան ստանձնելու հնարավորություն կունենաք: Լավ ժամանակ է ուսման համար: Դուք անմիջապես կմտապահեք այն ամենն, ինչ կարող է պետք գալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հրաշալի օր է հանդիպումների համար: Կարող եք քննարկել այն հարցերը, որոնց պատճառով նախկինում տարաձայնություններ շատ են եղել: Այս անգամ կկարողանաք արագ պայմանավորվել, լուծում գտնել, որը բոլորին դուր կգա: Կկարողանաք հաշտվել մի մարդու հետ, որի հետ վաղուց վիճել էիք: Հեշտությամբ անցյալում կթողնեք հին վիրավորանքները, հարաբերություններում էլ նոր էջ կբացեք:

Օրվա առաջին կեսը համեմատաբար հանգիստ կանցնի, իսկ երկրորդը վառ տպավորություններ կբերի: Հնարավոր են չծրագրված ուղևորություններ, որոնք հաճախ կապված կլինեն ընտանեկան գործերի հետ: Դրանք երկար կհիշվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա սկիզբը հազիվ թե առանց խառնաշփոթի անցնի: Շատ բան պիտի հասցնեք, ամեն անգամ հասկանալի չի լինի, թե ինչ է պետք ստանձնել առաջին հերթին: Կարող եք հույս դնել ձեր ուժերի վրա: Շրջապատողները երբեմն չեն կարողանա աջակցել ձեզ, նույնիսկ եթե խոստացել են: Բայց դուք ինքներդ ամեն ինչից գլուխ կհանեք, եթե հասկանաք՝ ինչի վրա է պետք կենտրոնանալ անհապաղ, իսկ ինչը կարելի է հետաձգել:

Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ ու բարենպաստ կանցնի: Շատ Ջրհոսների այն հաճելի անակնկալներ կմատուցի: Հավանական են հաջող զուգադիպություններ: Դրանցից դրական փոփոխություններ կսկսվեն այն ոլորտում, որը հիմա յուրահատուկ կարևոր է ձեզ համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բարենպաստ օր է: Այն հնարավորություն կտա կարևոր գործերում հաջողությունների հասնել: Դա անելը հեշտ կլինի, եթե ոչինչ երկար ժամանակով չհետաձգեք, աշխատեք առավոտը առավելագույնս արդյունավետ անցկացնել: Դուք արագ կսովորեք նորը, շատ բան ոտքի վրա կյուրացնեք, հեշտությամբ ճիշտ եզրակացություններ կանեք՝ նվազագույն ինֆորմացիայի տիրապետելով:

Օրը հրաշալի կլինի ապագայի ծրագրերով կիսվելու համար: Դուք կհասկանաք, թե ինչի եք ուզում իրականում հասնել ու կգտնեք դա մոտ ժամանակներս անելու ձևը: Շատ Ձկների այսօր կօգնեն մարդիկ, որոնց նշանի ներկայացուցիչները ժամանակին կարևոր ծառայություններ են մատուցել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Կարդացեք նաեվ

Աստղագուշակ․ փետրվարի 24

Gayane Abovyan

Երջանկությունը Շուտով Կթակի Կենդանակերպի Հենց Այս Նշանների Դուռը․․․Պայծառատես Վանգայի Կանխատեսումները

Gayane Abovyan

Հորոսկոպ կանանց ուժի վերաբերյալ։ Իմացեք Ձեր մասին ինչ որ նոր բան

Gayane Abovyan

Իմաստության 3 շատ արժեքավոր գիրք, որոնցից յուրաքանչյուրը հիմնարար խորհուրդներ է տալիս կյանքի և ներկայի համար: Ընտրեք մեկը

Gayane Abovyan

ԹԵՍՏ: Ո՞ր զարդատուփի մեջ է պահված ոսկին. ընտրեք Ձերը

Gayane Abovyan

Նրանք կարող են դառնալ միլիոնատերեր. Կենդանակերպի ամենահարուստ նշանները

Gayane Abovyan