Կույս: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների բծախնդրությունը սահմաններ չունի: Նրանց զուգընկերը պետք է համապատասխանի ամենաբարձր պահանջներին: Հեշտ չէ երբ ամեն ինչում կատարելություն են պահանջում իսկ Կույսերը դա անում են ամեն վայրկյան: Ընդ որում նրանք բավական քննադատական վերաբերմունք ունեն նաև իրենց հանդեպ: Կույսերը փակ մարդիկ են ովքեր դժվարությամբ են մտերմանում:
Դիտեք նաև՝
Կարիճ: Շատ դժվար է սիրել մարդու ով կենտրոնացած է իր ու իր էմոցիաների վրա:Եթե որոշել եք հարաբերություններ կառուցել կենդանակերպի այս նշանի ներկայացուցչի հետ պետք է միշտ հիշեք որ նա ամենա-ամենան է:Մի անհանգստացեք դժվար թե կարողանաք չափից շատ հաճոյախոսություններ անել Կարիճներին, իսկ շնորհակալության դժվար թե արժանանաք Կարիճները միշտ պետք է զգան, որ գնահատում եք իրենց:
Աղեղնավոր: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները չեն սիրում երբ սահմանափակում են իրենց ազատությունը:Նրանք իմպուլսիվ են հեշտությամբ են տրվում նոր հետաքրքրություններին:Եթե ցանկանում եք հարաբերություններ կառուցել Աղեղնավորի հետ,պետք է կարողանաք միշտ հետաքրքիր լինել,հակառակ դեպքում նա կձանձրանա և կսկսի ավելի հետաքրքիր մեկին փնտրել:Միևնույն ժամանակ Աղեղնավորի հետ համատեղ կյանքը խոստանում է բավական դինամիկ և բազմազան լինել:
Կշեռք: Կշեռքներին դժվար է սիրել քանի որ նրանք մշտապես տատանվում են նույնիսկ իրենք չգիտեն՝ ինչ են ուզում:Նախքան որոշում կայացնելը Կշեռքները երկար ժամանակ կշռադատում են դեմ և կողմ փաստարկները:Մի անհանգստացեք Կշեռքների հետ կապը բավական ամուր ու երկարատև կլինի քանի որ նրանք հոգ են տանում մտերիմների մասին և չեն ցանկանում նրանց ցավ պատճառել:
Երկվորյակներ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները թեթևամիտ են նրանց տրամադրությունը փոխվում է լույսի արագությամբ:Զուգընկերոջ համար բավական բարդ է լինում հարմարվել Երկվորյակներին: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները սիրում են ներկայացումներ խաղալ մեծ հաճույքով են բամբասանքներ տարածում: Նրանց հետ միշտ ուրախ է բայց ոչ բոլորն են պատրաստ թատրոնում ապրել խաղալով հիացած հանդիսատեսի դերը: Դա հյուծում է մարդուն: