Հասարակություն

ՀՀ սահմանադրության ո՞ր կետն է պահանջում փոխել Ալիևը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանը պետք է մշակի և ընդունի նոր սահմանադրություն` Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար:

«Հայաստանի Սահմանադրության տեքստը հղումներ է պարունակում Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներին: Նրանք պետք է հրաժարվեն դրանից: Նրանք առաջին հերթին պետք է մշակեն և ընդունեն նոր սահմանադրություն: Ինչպե՞ս կարող է Հայաստանի նման թույլ և ամբողջովին քանդված երկիրը տարածքային պահանջներ ներկայացնել այնպիսի հզոր երկրի նկատմամբ, ինչպիսին Թուրքիան է: Դա նման է հոգեկան հիվանդության: Հետևաբար, նրանք պետք է հրաժարվեն դրանից», – ասել է Ալիևը թուրքական Anadolu գործակալությանը տված հարցազրույցում:

ՀՀ սահմանադրության հատկապես ո՞ր կետն է այդքան խանգարում Էրդողան-Ալիև տանդեմին: Սահմանադրությունը նախաբանում հղում է կատարում ՀՀ Անկախության հռչակագրի վրա, որը Սահմանադրության բաղկացուցիչ մասն է եւ այնտեղ միանշանակ հղում է կատարում նաեւ այն դրույթին, որն ասում է. «ՀՀ սահմանադրությունը սատար է կանգնում Արեւմտյան Հայաստանում եւ Oսմանյան Կայսրությունում տեղի ունեցած Հայոց Ցեղասպանության ճանաչմանը եւ դատապարտմանը»։ Այսինքն՝ պետության հիմնադիր փաստաթղթում պետության ստեղծման հիմնական նպատակներից մեկն ամրագրվել է` Հայոց Ցեղասպանության դատապարտման եւ ճանաչմանը սատար կանգնելու պարտավորությունը։ Կան նաև դրույթներ, որոնք կոչված են պաշտպանել հայ ազգի մշակութային ժառանգությունը թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում:

Թերևս հենց այս հոդվածն է Ալիևը ցանկանում փոփոխել Նիկոլ Փաշինյանի ձեռքերով, ով վերջերս հայտարարել էր սահմանադրական բարեփոխումների հանրաքվե անցկացնելու ցանկության մասին: Կխմբագրի՞ արդյոք Փաշինյանը ՀՀ Սահմանադրությունը Ալիևի և Էրդողանի սրտով, և կհրաժարվի արդյո՞ք դրանով Հայ Դատից, սա է հարցը:

Կարդացեք նաեվ

ՍԵՆՍԱՑԻՈՆ.Քոչարյանը ՊԱՏԺՎԵՑ,Նա պարտվեց միջազգային դատարանում․Տեսեք թե ինչ է լինելու

Gayane Abovyan

ՏԵՍԱՆՅՈւԹ. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 17

Gayane Abovyan

Փոքրիկ Արամիկը կɲկնում է Ⴛան-Կլոդ Վան Դամի Ⴙնաɲքը (տեսանյութ)

Gayane Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Դու ով ես՝ որոշես». «Իրանք քացով են մտնում». Ֆիրդուսի բնակիչների բողոքի ակցիան

Gayane Abovyan

Ինքնաձիքով շրջում էր Երևանում և կրակոցներ արձակում. Ոստիկանները հայտնաբերել և ձերբակալել են

Gayane Abovyan

Այսօր ՀՀՇ-ն ու ՀՀՇ-ի «ձագերն» են կառավարում Նիկոլին․ Տիգրան Քոչարյան

Gayane Abovyan