Ժամանց

Աստղագուշակ․ հոկտեմբերի 2

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Լսեք, թե ինչ են ասում ուրիշները: Դուք ինչպես միշտ շատ հարցերում ճիշտ կլինեք, բայց ինչ-որ բան ամեն դեպքում կարող եք աչքաթող անել: Այնպես որ՝ նկատողությունները հաճախ օգտակար կլինեն: Կարևոր կլինի մտերիմների հետ ապագայի ծրագրերը քննարկելը: Չի բացառվում՝ մտածեք, թե ինչպես կարելի է լուծել վերջին ժամանակներս բոլորին անհանգստացնող խնդիրը:

Կարևոր կլինի չգերհոգնելը: Էներգիա շատ ունեք, բայց հանգիստն էլ ձեզ չի խանգարի: Շատ Խոյերի օգուտ կտա պայմանների փոփոխությունը: Ուղևորությունները նշանի ներկայացուցիչներին կոգեշնչեն, հետաքրքիր գաղափարներ կտան ու հաճելի ծանոթություններ են խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

Դիտեք նաև՝

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Խուսափեք վեճերից: Դա այնքան էլ հեշտ չի լինի, հատկապես՝ առավոտյան: Բայց տարաձայնությունների պատճառները հաճախ աննշան կլինեն: Եթե ժամանակին դա նկատեք, փոխհամաձայնության հասնելն ավելի կհեշտանա:

Օրվա երկրորդ կեսին աշխատեք հույս դնել սեփական ուժերի վրա և պատրաստ եղեք, որ ծրագրերը ստիպված եք լինելու փոխել: Այդ շրջանը անակնկալներ կբերի: Ավելի ուշ կգա համագործակցության համար հարմար ժամանակը: Շատերը կլսեն ձեր կարծիքը, կդիմեն խորհուրդների խնդրանքով ու նույնիսկ կհետևեն դրանց: Սիրելիի հետ հանդիպումը կոգեշնչի: Դուք միասին հրաշալի ժամանակ կանցկացնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Թեթև, բարենպաստ օր է: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք շրջապատողների հետ, կարող եք դուր գալ նույնիսկ նրանց, ովքեր սովորաբար միայն ուրիշների թերություններն են նկատում: Հավանական են անսպասելի, բայց շատ հաճելի լուրեր հեռվից: Որոշ Երկվորյակներ առաջարկներ կստանան, որոնք մերժել չեն ուզենա:

Հնարավորություն կունենաք ուշադրություն դարձնել ընտանեկան գործերին: Ձեր միջամտության շնորհիվ վերջին շրջանում մտերիմներին անհանգստացնող շատ խնդիրներ կլուծվեն: Մարդը, որի հետ ժամանակին ընկերություն եք արել, կուզենա վերականգնել հարաբերությունները: Իհարկե, դուք ուրախ կլինեք դրա համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հարմար օր է կարևոր հարցերի շուրջ մտածելու համար: Դուք կարող եք գլուխ հանել սեփական զգացմունքներից, կհասկանաք՝ ինչ է պետք նախաձեռնել, որպեսզի և՛ ձեր, և՛ ձեր մտերիմների կյանքը դեպի լավը փոխվի: Շատ բան կկարողանաք սովորել, ընդ որում՝ առանց դրա համար մեծ ջանքեր գործադրելու: Դուք անմիջապես կմտապահեք ամենն, ինչ կարող է պետք գալ:

Կարող եք նոր գործ ստանձնել: Նույնիսկ եթե դրանում անմիջապես հաջողության չհասնեք, հոգ չէ: Դուք լավ ժամանակ կանցկացնեք, հնարավոր է նաև ծանոթանաք հետաքրքիր մարդկանց հետ: Շատ տեղին կլինեն ոչ մեծ դրամական մուտքերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Վաղ առավոտը հարմար չէ կարևոր գործերի համար: Այդ հատվածում դուք տպավորվող կլինեք, կարող եք լուրջ վշտանալ նույնիսկ մանր անհաջողություններից, աննշան խնդիրներից: Շուտով դուք իրավիճակը լրիվ այլ լույսի ներքո կտեսնեք, տրամադրությունն էլ կլավանա: Դրական միտումների ազդեցությունը ժամ առ ժամ ավելի նկատելի կդառնա, և օրվա երկրորդ կեսը ձեզ շատ կուրախացնի:

Երեկոն լավ լուրեր կբերի: Հնարավորություն կունենաք հանդիպել մի մարդու, որին վերջերս շատ էիք կարոտում: Զրույցի համար բազում հետաքրքիր թեմաներ կգտնեք, կթվա, թե երկար բաժանում չի էլ եղել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հրաշալի օր է նոր գործերի համար: Դուք արագ կլուծեք բարդ առաջադրանքները, կկարողանաք գլուխ հանել նրանից, ինչը նախկինում լրիվ անհույս էր թվում: Կհաջողվի միաժամանակ շատ բաների մասին մտածել՝ ոչինչ չմոռանալով ու իրար չխառնելով: Ձեր հաջողությունները աննկատ չեն մնա: Մարդիկ, որոնք նախկինում չէին կռահում ձեր կարողությունների ու տաղանդների մասին, հաճելիորեն կզարմանան:

Արժե նախաձեռնող լինել անձնական հարաբերություններում: Հարմար օր է այն մարդուն ընդառաջ գնալու համար, որին վաղուց եք համակրում, ինչ-որ նոր բան առաջարկել, խոստովանել զգացմունքները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հրաշալի գաղափարների օր է: Դուք կարող եք կռահել՝ ինչպես լուծել նախկինում շատերին փակուղու առաջ կանգնեցրած խնդիրները, պատասխաններ գտնել կարևոր հարցերին: Ե՛վ հին, և՛ նոր ծանոթները հաճույքով կօգնեն ձեզ. հաճախ նրանց խնդրելու կարիք էլ չի լինի:

Օգտակար կլինի նոր բան սովորելը, ինֆորմացիա հավաքելը: Ամենը, ինչ կիմանաք այսօր, ձեզ շուտով պետք կգա: Օրվա երկրորդ կեսը հարմար ժամանակ է այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց հետ հարաբերությունները վերջերս բարդ ու ոչ միանշանակ էին: Այս անգամ կկարողանաք ընդհանուր լեզու գտնել, պարզել որոշ անհասկանալի պահեր:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հանգիստ ու ներդաշնակ օր է: Այն կարող է կարևոր իրադարձություններ չբերել, բայց բոլոր դեպքերում կուրախացնի: Հավանական են հաջող զուգադիպություններ: Դուք կաշխատեք դրանցից առավելագույն օգուտ քաղել, ոչ մի հետաքրքիր հնարավորություն բաց չթողնել: Կհաջողվի ավարտել վաղուց սկսած և արդեն ձեզ հոգնեցրած գործերը:

Շատ բաների մասին կուզենաք խոսել մտերիմների հետ: Այսօր դուք կարող եք նրանց հետ անկեղծ լինել. ձեզ ճիշտ կհասկանան ու կաջակցեն: Շատ Կարիճներ օգտակար խորհուրդներ կստանան, որոնց հաճույքով կհետևեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Եթե օրվա համար մեծ ծրագրեր ունեք, դրանց իրագործմանը հնարավորինս արագ անցեք: Լավ է ոչինչ երկար ժամանակով չհետաձգեք, քանի որ մինչև ճաշ հաջողության հասնելն ավելի հեշտ կլինի, քան դրանից հետո: Որոշ Աղեղնավորների առավոտը կուրախացնի հետաքրքիր առաջարկներով ու նոր հնարավորություններով:

Օրվա երկրորդ կեսը հրաշալի ժամանակ կլինի հանգստանալու, ուժերը վերականգնելու, բուժիչ կամ կոսմետիկ պրոցեդուրաներ անցկացնելու համար: Բացի այդ, այս շրջանը լավը կլինի ստեղծագործելու համար: Հնարավոր է՝ ձեր մոտ տաղանդներ հայտնաբերեք, որոնց մասին նախկինում չէիք կռահում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Անհանգիստ, հետաքրքիր ու հաջող օր է: Ամեն ինչ չէ, որ միանգամից ուզածի նման կստացվի: Բայց դուք չեք հանձնվի, և ճիշտ էլ կվարվեք: Համառությունն ու նպատակասլացությունը կօգնեն հասնել նրան, ինչը նախկինում համարյա անհնար էր թվում: Շրջապատողներին դուր կգա հաջողության հանդեպ ձեր վստահությունը: Շատերը ուրախությամբ կօգնեն ձեզ:

Դուք կաշխատեք աջակցել մտերիմներին ու կգտնեք հուսահատվածների տրամադրությունը բարձրացնելու ձևը: Հաջող գնումներ անելու հնարավորություն կունենաք: Իրերը, որոնք այսօր ձեռք կբերեք, կուրախացնեն ոչ միայն ձեզ, այլև ձեր մտերիմներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բարենպաստ օր է շփումների համար: Դուք հրաշալի լեզու կգտնեք նոր ծանոթների հետ, հաճախ նրանց վրա լավ տպավորություն կթողնեք, արագ կշահեք նրանց վստահությունը: Ձեզ հետ կուզենան ընկերանալ մարդիկ, որոնք սովորաբար տհաճությամբ են կապի դուրս գալիս: Ինչ-որ մեկը կարող է առաջին հայացքից սիրահարվել ձեզ:

Սովորական գործերը կարող են հոգնեցնող ու ձանձրալի թվալ: Կուզենաք ցրվել, նոր բանով զբաղվել: Կարող եք սովորել. դուք արագ կմտապահեք այն, ինչ պետք է, արագ գլուխ կհանեք բարդ հարցերից: Երեկոն հրաշալի ժամանակ կլինի զբոսնելու և կարևորի մասին հանգիստ մտորելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բարդ օր է: Դժվարությամբ կկենտրոնանաք մեկ կոնկրետ բանի վրա, ստիպված եք լինելու միաժամանակ մի քանի կարևոր բանի մասին մտածել: Սովորաբար դա ձեզ հեշտությամբ է տրվում, բայց այսօր ինչ-որ բան աչքաթող անելու վտանգ կա: Լավ է, եթե կողքին լինի մեկը, որը ժամանակին կմատնանշի ձեր սխալներն ու կհուշի՝ ինչպես է լավ գործել:

Զգույշ եղեք նոր ծանոթների հետ: Մարդիկ հաճախ կփորձեն ձեզ դուր գալ, լավ տպավորություն թողնել, բայց դրա հետ միասին կթաքցնեն իրենց իրական մտադրությունները կամ ողջ ճշմարտությունը չեն ասի: Մտերիմներին կարող եք ամեն հարցում վստահել. նրանք բոլոր դեպքերում ձեր կողմից կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Կարդացեք նաեվ

Մայիսի 7-ի աստղագուշակ

Gayane Abovyan

Ցանկանում եք իմանալ, թե կյանքը ինչ է պատրաստել ձեզ համար: Ընտրեք սիրտը:

Gayane Abovyan

Հորոսկոպի այս նշանի համար շուտով նոր շրջան կսկսի, ամեն բացասական բան կմնա անցյալում

Gayane Abovyan

Ընտրեք Ձեր ծննդյան ամիսը այն շատ բան կպատմի Ձեր մասին

Gayane Abovyan

Աստղագուշակ․ 2021 թվականի դեկտեմբերի 15

Gayane Abovyan

Առաջարկում ենք տրամաբանական թեստ: Քանի՞ եռանկյուն կա նկարում

Gayane Abovyan