Հասարակություն

Ւշխանությունները համակերպվել են. Հայկ Մարությանից դեռ չեն «ազատվի».

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Իշխանությունները ներքին քննարկումներում հասկացել են, որ Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների անցկացումն այս պահին կարող է իրենց դեմ շուռ գալ: «Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ, կարծես թե, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզվել է, որ իր իշխանությանը չի հաջողվելու Երեւանի ավագանու ընտրություններում բացարձակ մեծամասնություն ապահովել:

Իշխանությունները Երեւանի տարբեր վարչական շրջաններում փորձել են տրամադրվածությունը պարզել իշխանության հանդեպ, ու պարզվել է, որ հնարավոր է՝ անգամ պարտվեն: Հիմա դադարեցրել են Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին «գահընկեց» անելու պրոցեսը ու փորձում են գոնե հայաստանյան այլ քաղաքներում իրավիճակն իրենց հսկողության տակ առնել: Կենտրոնացել են մարզերի, փոքր քաղաքների վրա, այնտեղ են փորձելու հեղափոխություն իրականացնել:

Մեր աղբյուրները փոխանցում են նաեւ, որ իշխանությունը համոզվել է, որ քաղաքապետ Հայկ Մարությանից «ազատվելն» էլ օր օրի անհնարին է դառնում, ու, կարծես թե, համակերպվում են իրավիճակի հետ: Այս պահին իշխանությունը կարծում է, որ պետք է պատրաստվել Երեւանի ավագանու հերթական ընտրություններին, որը պետք է կայանա 2023 թվականի սեպտեմբերին: Մարությանն էլ իր շրջապատում հայտարարել է, որ ինքը ընտրված քաղաքապետ է ու չի պատրաստվում հեռանալ:

Կարդացեք նաեվ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ահազանգ. քաղաքացին ընդդեմ Ռոսգոստրախ ապահովագրական ընկերության

Gayane Abovyan

Թուɲքիայի 2 մաɲզեր ամբոηջովին տաɲႹանվում են, կɲակն ու բոցեɲը կուլ են տալիս ամեն ինչ (տեսանյութ)

Gayane Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ապրիլյան պատերազմի ժամանակ պաշտպանության նախարարը չգիտեր՝ ինչով զբաղվեր. Խաչատրյանը՝ փոփոխությունների մասին

Gayane Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի գործով որոշում կկայացվի

Gayane Abovyan

Կադրերը չեն որոշում ամեն ինչ․․․ Վարդան Ղուկասյան

Gayane Abovyan

ՀՐԱՏԱՊ․ Զոհեր և վիրավորներ․ Թուրքիայում ադրբեջանցիներին տեղափոխող ավտոբուսը վ թարի է ենթարկվել

Gayane Abovyan