Ժամանց

Աստղագուշակ․ հոկտեմբերի 8

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Դուք շատ բանի կհասնեք, եթե ժամանակը զուր չվատնեք, գործերն էլ չհետաձգեք: Օրը լավ է սկսեք ամենաբարդ առաջադրանքների լուծումից. դրանցից հրաշալի գլուխ կհանեք: Կհաջողվի ստանալ ազդեցիկ անձանց աջակցությունը: Հնարավոր է՝ նրանք ձեզ օգնեն անսովոր գաղափարների իրագործման հարցում:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաջող զուգադիպություններով կամ հաճելի անակնկալով: Հնարավոր են նվերներ ու դրամական մուտքեր անսպասելի աղբյուրներից: Հաջող գնումներ անելու հնարավորություն կունենաք: Երեկոն հարմար է ռոմանտիկ ժամադրության և այն մարդու հետ հանդիպելու համար, որին կուզենայիք դուր գալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

Դիտեք նաև՝

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը անսպասելի իրադարձություններ կբերի: Չի բացառվում՝ ստիպված լինեք փոխել ձեր ծրագրերը, զբաղվել նրանով, ինչով չէիք ծրագրել զբաղվել: Սակայն տագնապելու կարիք չկա: Պայմանները բարենպաստ կլինեն, ընդունված որոշումներ էլ՝ ճիշտ: Հավանական են լավ նորություններ՝ կապված աշխատանքի, ուսման կամ բիզնեսի հետ:

Մի շտապեք գնումների հարցում: Վտանգ կա՝ մեծ գումար ծախսեք անպիտան իրի վրա կամ ձեռք բերեք ոչ այն, ինչ ուզում էիք: Մնացած հարցերում օրը բարենպաստ կլինի: Դրական միտումների ազդեցությունը հատկապես նկատելի կլինի անձնական հարաբերությունների ոլորտում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Դժվար կլինի գործերի վրա կենտրոնանալը, սկսածը ավարտին հասցնելը: Օրը գայթակղություններ կբերի, որոնց դիմակայելը դժվար կլինի: Լավ է, եթե կողքին լինեն մարդիկ, որոնք կօգնեն ձեզ հետ կանգնել հակասական արարքներից, ժամանակին կհիշեցնեն ձեր տված խոստումների մասին:

Հնարավոր է՝ այսօր ուզենաք փոխել ծրագրերը. նոր գաղափարներ կհայտնվեն, որոնք կուզենաք անհապաղ իրագործել: Երեկոն հաճելի ծանոթություններ է խոստանում: Հավանական են հանդիպումներ մարդկանց հետ, որոնց մասին նախկինում լավ բաներ եք լսել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկզբին ստիպված եք լինելու շատ աշխատել: Պիտի միաժամանակ մի քանի խնդիր լուծեք, գլուխ հանեք կուտակված գործերից, պատասխաններ գտնեք բարդ հարցերին: Ձեզ մոտ ամեն ինչ կստացվի, չնայած՝ ջանքերի գնով: Այս շրջանում ձեռք բերած փորձը ավելի ուշ ձեզ անպայման պետք կգա:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի: Այդ հատվածը հարմար կլինի լուրջ զրույցների համար: Հնարավոր է՝ դուք կարևոր բան լսեք, իմանաք մի բան, որը կազդի ձեր ծրագրերի վրա, կհուշի՝ դեպի ուր շարժվել: Հավանական են ռոմանտիկ անակնկալներ, ուշադրության նշաններ, որոնց համար ուրախ կլինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Դուք կկարողանաք ընդհանուր լեզու գտնել այն մարդկանց հետ, որոնց հետ առաջ հաշտ չէիք, ոչ վաղ անցյալի մրցակիցների հետ պայմանավորվել համատեղ գործողությունների մասին: Ձեր գաղափարները շատերին դուր կգան: Չի բացառվում՝ ազդեցիկ անձինք ձեզ աջակցություն առաջարկեն: Ձեզ համար կարևոր մասնագիտական հարցերը ամենահաջող ձևով կլուծվեն:

Դրական միտումները նկատելի կլինեն նաև անձնական հարաբերություններում: Դուք կգտնեք մտերիմներին ուրախացնելու և ոգեշնչելու, բարդ իրավիճակում հայտնվածներին աջակցելու ձևը: Հնարավոր են հանդիպումներ հին ընկերների հետ, որոնց հետ միասին հրաշալի ժամանակ կանցկացնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Դուք կկարողանաք իրագործել այն, ինչ վաղուց եք մտածել, կյանքի կոչել համարձակ գաղափարը: Ինտուիցիան կհուշի, թե ինչպես է պետք գործել, ում է պետք դիմել աջակցության խնդրանքով: Իսկ ահա ծանոթների խորհուրդները հազիվ թե օգտակար լինեն. այսօր մարդիկ խորհուրդներ կտան առանց իրավիճակից գլուխ հանելու:

Հաճելի կլինի հին ընկերների հետ հանդիպելը: Նրանք հետաքրքիր մի բան կառաջարկեն, հաճույքով կաջակցեն ձեր նախաձեռնությունը: Չեն հիասթափեցնի ռոմանտիկ ժամադրությունները: Դուք կգտնեք սիրելիին հաճելիորեն զարմացնելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Պատրաստ եղեք անակնկալների, որոնք այսօր շատ կլինեն: Սա այն օրերից մեկն է, երբ ծրագրի համաձայն գործելը դժվար կլինի: Հաճախ ստիպված եք լինելու իմպրովիզներ անել, ոտքի վրա որոշումներ ընդունել: Դուք դրանից հրաշալի գլուխ կհանեք: Ինտուիցիան կհուշի՝ ինչպես է պետք գործել: Այսօր արժե նրա հուշումներն ուշադիր լսել:

Հնարավորություն կունենաք հանդիպել մարդկանց, որոնց վերջին ժամանակներս կարոտում էիք: Զրույցի համար հետաքրքիր թեմաներ կգտնվեն, դուք օգտակար մի բան կիմանաք կամ պատասխան կստանաք ձեզ անհանգստացնող հարցին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ստիպված եք լինելու շտապել: Հնարավոր է շտապ գործեր հայտնվեն, առաջադրանքներ լինեն, որոնք անհապաղ լուծում կպահանջեն: Դուք բոլոր փորձությունները կհաղթահարեք, բայց հեշտ հաղթանակների վրա հույս մի դրեք: Եթե ժամանակը զուր չվատնեք, կհասցնեք ավելին, քան ծրագրել էիք: Շատ հարցերում կօգնեն ընկերներն ու փորձված համախոհները: Նրանց կարող եք դիմել խորհրդի խնդրանքով:

Խոշոր գնումների հարցում մի շտապեք. մի քանի տարբերակ համեմատելու և լավագույնն ընտրելու համար ձեզ ժամանակ է պետք: Առաջին տպավորությանը վստահել չարժե:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա առաջին կեսին հանգստություն պահպանելը հեշտ չի լինի: Աննշան պատահարը կարող է հուսահատեցնել ձեզ, իսկ մանր-մունր խնդիրները լուրջ կարող են թվալ: Բայց կողքին կլինեն մարդիկ, որոնք կօգնեն ձեզ կրկին լավատեսորեն տրամադրվել, դատարկ բաների պատճառով էլ չանհանգստանալ: Ընկերների հետ շփումները կուրախացնեն, նրանք հետաքրքիր գաղափարներ կհայտնեն, ինչ-որ գրավիչ բան կառաջարկեն:

Օրվա երկրորդ կեսը շատ արդյունավետ կանցկացնեք: Կհաջողվի գլուխ հանել բարդ գործերից, լուծել այն հարցերը, որոնք նախկինում շատերին փակուղու առաջ են կանգնեցրել: Այն, ինչ կիմանաք հիմա, ավելի ուշ ձեզ պետք կգա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հետաքրքիր գաղափարներ կհայտնվեն օրվա առաջին կեսին: Հնարավոր է դրանք միանգամից իրագործել չստացվի, բայց ավելի ուշ անպայման կվերադառնաք մտածածին: Աշխատեք հին պայմանավորվածությունները չխախտել, չհիասթափեցնել նրանց, ում օգնություն եք խոստացել: Այդպես կկարողանաք խուսափել տհաճ պահերից, վիրավորանքներից ու դժգոհություններից:

Օրվա երկրորդ կեսին աշխատեք չհոգնել: Այդ հատվածը հարմար է հանգստի, այլ ոչ թե բարդ աշխատանքի համար: Կարող եք ընկերների հետ միասին ոչ մեծ ուղևորության մեկնել. հետաքրքիր կլինի ու մեծ հաճույք կստանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա առաջին կեսը լուրջ խնդիրներ չի բերի, բայց ամենայն հավանականությամբ ստիպված եք լինելու հուզվել: Պիտի արագ կողմնորոշվեք նոր իրավիճակում ու կարևոր որոշումներ ընդունեք: Աշխատեք վեճերի վրա շատ ժամանակ չվատնել, երկար քննարկումներ չվարել: Հաճախ ավելի հեշտ ու արդյունավետ կլինի ինքնուրույն գործելը, քան ինչ-որ մեկի հետ համագործակցության մասին պայմանավորվելը:

Օրվա երկրորդ կեսը առաջինից հաճելի ու հեշտ կդասավորվի: Այդ հատվածը կուրախացնի անսպասելի նվերներով, ուշադրության նշաններով: Ընտանեկան տոնի համար առիթ կլինի, և այն բոլորի տրամադրությունը կբարձրացնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա սկիզբը բավական անհանգիստ կանցնի: Այդ հատվածում պիտի զբաղվեք ոչ միայն ձեր, այլև ուրիշների գործերով, ուղղեք ուրիշների գործած սխալները: Չի կարելի ասել, որ դրա համար ուրախ կլինեք, բայց ոչ ոքի վրա չեք բարկանա, կպահպանեք լավ տրամադրությունը: Շրջապատողներին ձեր մոտեցումը դուր կգա, ինչ-որ մեկը անպայման իր օգնությունը կառաջարկի:

Օրվա երկրորդ կեսը նոր գաղափարներ ու համարձակ ծրագրեր կբերի: Դրանց իրագործումը կարող է շատ շահավետ լինել: Հնարավորություն կունենաք շահավետ գործարքներ կնքել, հասնել եկամուտների նշանակալի աճի: Հաջողակ կլինեք սիրո մեջ. հնարավոր են ծանոթություններ, որոնք սիրային շարունակություն կստանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Կարդացեք նաեվ

Աստղաբանը նշել է կենդանակերպի այն նշաններին, որոնք միայն մարտի վերջին կարող են երազել սիրո մասին

Gayane Abovyan

Հորոսկոպի այս 3 նշանների համար 2023 թվականը ճակատագրական փոփոխություններ կբերի…Նրանք 2023 թվականի բախտի գլխավոր ֆավորիտներն են

Gayane Abovyan

Ի՞նչ է սպասվում 2022 թվականին․ Բացահայտեք աստղացույցն ըստ ծննդյան տարվա

Gayane Abovyan

Այս թեստը կհուշի Ձեր հոգեվիճակի մասին

Gayane Abovyan

Կենդանակերպի նշաններ, որոնց երազանքը կիրականանա 2022 թվականի Ապրիլին

Gayane Abovyan

Հետաքրքիր սիրային թեստ․ Ընտրված նկարը կարևոր հաղորդագրություն կփոխանցի Ձեզ

Gayane Abovyan